Վերջերս մենք հետաքրքրվել էինք՝ Իլհամ Ալիևը ամնեզիայով չի՞ տառապում, քանի որ ընդամենը մեկ շաբաթվա տարբերությամբ մեկ գանգատվել էր, թե միջազգային միջնորդները «ճնշում են գործադրում» իր վրա, ստիպելով ճանաչել Արցախ-ԼՂՀ-ի անկախությունը, մեկ էլ հանկարծ արցախցի հայերին առաջարկել էր «ինքնավարություն Ադրբեջանի կազմում»
Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած ծրագրի շուրջ ծավալված գործընթացներն ակնհայտորեն ցույց տվեցին, որ ինչքան էլ հայաստանյան իրականությունում արմատավորված են ավանդական հոռետեսությունն ու անվստահությունը գրեթե ցանկացած քաղաքական նոր ազդակի հանդեպ, այնուհանդերձ, նկատելի է ակնհայտ հետաքրքրությունը կառավարության գործունեության յուրաքանչյուր ասպեկտի նկատմամբ:
Ֆուլտոնի համալսարանում «Երկաթե վարագույրի» մասին իր հայտնի ելույթում ՈՒինստոն Չերչիլը զգուշացնում էր Սովետական Ռուսաստանի ագրեսիվ մտադրությունների մասին: Դա նշանավորեց սառը պատերազմի սկիզբը Մոսկվայի ղեկավարած Արևելյան բլոկի և ԱՄՆ ղեկավարած ազատ աշխարհի միջև:
Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իշխանությունն իրավունք ունի որոշել արվեստի ստեղծագործությունների թեմաները, որոնց համար վճարում է: Այսպես է նա մեկնաբանել «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինի ելույթը՝ ռեժիսորը բողոքում էր արվեստի վրա հասարակական կազմակերպությունների ճնշումից:
Մոտ ժամանակներս Իրանի նախագահ Հասան Ռոհանին կայցելի Հայաստան՝ հաղորդել է Իրանի ԱԳ նախարարի մամլո քարտուղար Բահրամ Կասեմին՝ հետաքրքիր քաղաքական շեշտադրում անելով: Մեկնաբանելով Թեհրանի ու Երևանի կապերը, նա ասել է. «Հյուսիսային հարևանների հետ Իրանը լավ հարաբերություններ ունի: Եթե չհաշվենք Ռուսաստանը, Հայաստանը Իսլամական Հանրապետության միակ քրիստոնյա հարևանն է»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքու-Ստեփանակերտ-Երևան երթուղով նորից տարածաշրջանում են: ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն արդեն ասուլիս է տվել, որ բանակցությունների բովանդակության հրապարակայնացման միտումներ է վկայում: Նա ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկում է բացել ԼՂ կարգավիճակի վերաբերյալ, և դա բոլորս պետք է ողջունենք:
Միջազգային սպորտում տագնապի ևս մի առիթ գտնվեց՝ Եվրոպական երկրորդ խաղերը 2019-ին կանցկացվեն Բելառուսում՝ գրում է Յենս Վայնռայխը Der Spiegel գերմանական ամսագրում:
Կոնսենսուսի հասնելն այստեղ ավելի դյուրին էր, քան եթե նման հարցերի քննարկումը տեղափոխվեր Մոսկվա՝ Կրեմլ, ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ կամ, առավել ևս, ԽՄԿԿ դանդաղաշարժ քաղբյուրո:
Պարոնայք երդվյալ ատենակալներ, ամեն ինչ վերահսկվում է, տագնապի տեղիք տվող ոչինչ չկա, մենք ամբողջ պետությունով դրայվոտ սլանում ենք պայծառ ապագա, այլևս ոչ մի գաղջություն, ոչ մի կրկես, ոչ մի խիար: Առաջ:
Նոր պահանջ ասվածն այնքան էլ նոր չէ, պարզապես դրանց բավարարումը հերթականությամբ է մատուցվելու, որպեսզի ժողովուրդը հեշտ համակերպվի և դիմադրություն ցույց չտա։
Այս պահի դրությամբ...